Հաստատվել է կորոնավիրուսի 748 նոր դեպք․ մահացել է 2 մարդ

Մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176286 դեպք, որոնցից 165441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761945 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև