Հայաստանում բուժաշխատողների շրջանում պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. «Ռուսաստանը դեռ տարեսկզբին նվիրել էր 2000 դոզա՝ 1000 հոգու համար»: Պատվաստումը ստանում են կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողներ: Նրանց վերաբերյալ թվային տվյալները հնարավոր կլինի հստակեցնել հաջորդ շաբաթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև