news.am: Լիբանանահայ Մարալ Նաջարյանից բացի, Ադրբեջանում ենթադրաբար եւս 3 հայ կին գերի կա։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Երեք կանանց տվյալները ներկայացրել ենք համապատասխան կառույցներին։ 3 կին քաղաքացիական անձ հայտնվել է Ադրբեջանի հսկողության ներքո։ Ադրբեջանը չի հաստատում նրանց պաշտոնապես գերեվարման հանգամանքները։ Ունենք նաեւ դեպքեր, երբ տեղահանված անձինք սպանվել են»,- նշեց Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ երկու կանայք գերեվարվել են պատերազմի ընթացքում, մեկը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։
Կարդալ ավելին՝ news.am-ում։