Զախարովան Ուկրաինային զգուշացրել է զերծ մնալ Դոնբասում ուժային սցենարի իրականացումից |tert.am|

tert.am: Ուկրաինան Մոսկվային ուղղված մեղադրանքներով «նախանձելի հաճախականությամբ» քողարկում է իր անգործությունը Դոնբասում: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ուկրաինայի պաշտոնական դեմքերը նախանձելի հաճախականությամբ, հատկապես վերջին շրջանում, քողարկում են իրենց անգործությունը և ակնհայտորեն խախտում են երկրի արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները՝ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով և մեզ վրա բարդելով այն հարցի պատասխանատվությունը, որ Ուկրաինան գործանականում փակուղի է մտցրել բանակցային գործընթացը»,- ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետն Ուկրաինային կոչ է արել զերծ մնալ Դոնբասում իրավիճակի հետագա էսկալացիայից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով