Մենք չենք հրաժարվում Հադրութից, պայքարելու ենք, որ ետ բերենք գոնե ԼՂԻՄ-ի տարածքները. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահական նստավայրում հյուրընկալվել են տեղահանված բնակավայրերի բնակիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն