Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կվերսկսվեն երկուշաբթի |1lurer.am|

1lurer.am: Պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր չեն վերսկսվի: Աշխատանքները դադարեցվել են երեկվանից և այսօր շարունակվող ձյան պատճառով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից: 

Հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն