ԵՄ պատվիրակը Վրաստանում բանակցում է իշխանության և ընդդիմության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ համաձայնության գալ` արդար պայմաններով, այսօր հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

«Մենք ուզում ենք գտնել այն լուծումը, որը կերաշխավորի կայուն, երկարատև քաղաքական համագործակցությունը մեր երկրում», – ասել է Արչիլ Թալաքվաձեն Եվրամիության հատուկ դեսպանի հետ հանդիպումից հետո:

Երկրում ամիսներ շարունակվող ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար Թբիլիսի է ժամանել Եվրոպական խորհրդի պատվիրակ, շվեդ փորձառու դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը: Վերջինս երեկվանից բանակցում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ, հանդիպումներին մասնակցում են նաև Վրաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանները:

«Եթե այս բանակցությունները հաջողվեն, երեկոյան ընդդիմությունն ու իշխանությունը արդեն կարող են մեկ սեղանի շուրջ նստել», ֊ հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով