2021-03-14-d4e64e2c-55bc-461f-98e7-721339431e7c.jpg

Վրաստանում վաղվանից կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները |tert.am|

tert.am: Վրաստանում մարտի 15-ին կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը երկրի 29 հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

Նրա խոսքով՝ Թբիլիսիում կլինի պատվաստման 10-ը, Քույիսում և Բաթումում՝ 4-ական, Ռուսթավիում և Զուգդիդիում՝ 2-ական, իսկ մյուս կենտրոնական շրջաններում՝ մեկական կենտրոններ: Մարտի 17-ին կավելանա ևս 35 հաստատություն, իսկ մարտի 19-ից՝ ևս 23-ը:

Այդպիսով, մեկ շաբաթից պատվաստումներ կկատարվեն երկրի բոլոր քաղաքային կենտրոններում:

Բոլոր 82 հիվանդանոցները, որտեղ անցկացվելու է պատվաստումը, ընտրվել են Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Վերոնշյալ հաստատությունների անձնակազմերը վերապատրաստում են անցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն