Անն Լինդեն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով