Ադրբեջանում մեկնարկել է զորավարժությունը մինչև 10 հազար զինծառայողի ներգրավմամբ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Լեռնային անտառապատ տեղանքում անցկացվող զորավարժությունում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստվածության վիճակին եւ վերախմբավորմանը, այդ թվում ՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանը և համազորային միավորումների, հրթիռային եւ հրետանային զորքերի, ավիացիայի եւ հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը: Զորավարժությունները կընթանան մինչև մարտի 18-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն