Նախագահը հանդիպել է ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ

Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը:

Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ որպես հանգուցալուծում տեսնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը՝ միայն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով