Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները մարտական գործողությունների ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել եւ բժիշկների հսկողության ներքո են |hetq.am|

hetq.am: Վարձկանության և պատերազմական  այլ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին ձերբակալվելուց և կալանավորվելուց հետո բուժում են ստացել, այժմ բժիշկների հսկողության ներքո են։ Նրանց պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հարցում է կատարել բժշկական կենտրոն ու ստացել այս պատասխանը։ Սիրիացիներն այժմ կալանավայրում են, պաշտպանն ասում է՝ որևէ դժգոհություն չեն հայտնում։

Էդուարդ Աղաջանյանը ասաց, որ  դատարանը երկրորդ անգամ բավարարել է մեղադրյալների խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները։ Հատկանշական է, որ այս անգամ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է ոչ թե երկու, այլ մեկ ամսով  երկարացնել սիրիացիների խափանման միջոց կալանավորումը։ Մարտ ամսվա վերջին և ապրիլի սկզբին կլրանա նաև այս ժամկետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն