Բանակի մասին սուտ սուտ տեղեկություններ տարածողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. Արման Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Բանակի վերաբերյալ սուտ տեղեկություններ, խուճապ և քաոս տարածող, հայտարարություններ անող մարդիկ պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին: 

«Եթե մեր հասարակությունը տեսնի պատժված մարդիկ, որոնք «հայրենասիրական դրդումներից ելնելով» հակառակ պրոցեսն են գեներացնում, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, և մյուսները, տեսնելով դա, զերծ կմնան բանակի մասին սուտ տեղեկություն տարածելուց: 

Մարդիկ շատ հաճախ իրավունքի չարաշահում են իրականացնում՝ գիտակցելով կամ ոչ, քաոս ու խուճապ են տարածում համացանցում: Երբ դուրս ես գալիս, տեսնում ես, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Նման մարդկանց պետք է պարսավանքի ենթարկել՝ որպես անհայրենիք մարդկանց: Երկրի անվտանգության, պաշտպանունակության, սահմանների անվտանգության մասին սուտ տարածող մարդկանց անունները պետք է բոլորն իմանան»,- ասաց փոխնախարարը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն