Զուրաբովը Փաշինյանին է ներկայացրել Հայաստանում իրականացնելիք ներդրումային ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: 

Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Միխայիլ Զուրաբովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետին ներկայացրել ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում: 

Զրուցակիցները քննարկել են սոցիալական, առողջապահական համատեղ նախաձեռնությունների հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով