Նրանք ընդամենը մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի շարունակվող ստրկացումը, ոչնչացումը. Տիգրան Խզմալյան |lragir.am|

lragir.am: Խոսքն այսօր Հայաստանի ապագաղութացման, ազատագրման ու անկախացման մասին է, այսօրվա հանրահավաքում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

«Մենք հաճախ ենք ասում՝ լյուստրացիա։ Ահա ձեզ լյուստրացիա։ Որտե՞ղ են այդ կուսակցությունները, որոնք դրոշներ էին այրում, երթեր էին կազմակերպում, վրաններ էին դնում և շարունակում են։ Նրանք այստեղ չեն այն մեկ օրը, երբ պետք է լինեին այստեղ, որովհետև նրանց պայքարը աթոռի համար է։ Նրանք ընդամենը մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի շարունակվող ստրկացումը, ոչնչացումը»,- ասաց Խզմալյանը։

Ըստ նրա՝ 30 տարի շարունակ տարբեր դեմքերով կուսակցապետեր, խմբակներ, գործիչներ, որոնք իրականում գործիք էին ռուսական հատուկ ծառայությունների ձեռքին, անում էին ամեն ինչ, որ չխոսեինք Հայաստանի ապագաղութացման, անկախացման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով