Երկրորդ զորամիավորումը զորավարժությունների շրջանակում բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա  զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։  Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն