Ջրականում սկսվել են զոհվածների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են  իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Հադրութի շրջանում մարտի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ այդ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն