2021-03-18-29fb4ba1-ac9c-4aa2-a107-b95f3fc994fa.jpeg

Եվրամիությունը հայտարարել է, որ AstraZeneca պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ |1lurer.am|

1lurer.am: Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը եկել է եզրակացության, որ Օքսֆորդի մշակած կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութը «անվտանգ է և արդյունավետ»՝ փոխանցում է BBC-ն:

Եվրոպական կառույցը նշել է, որ շարունակելու է ուսումնասիրել պատվաստանյութի և ներարկումից հետո երբեմն առաջացող թրոմբի միջև հավանական կապը:

Լուրջ հետևանքների ի հայտ գալուց հետո Եվրամիության 13 երկիր դադարեցրել էր պատվաստանյութի կիրառումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, բոլոր երկրներին հորդորում է շարունակել պատվաստանյութի օգտագործումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն