Ադրբեջանում ավարտվել են օպերատիվ-մարտավարական զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում մարտի 18-ին ավարտվել են օպերատիվ-մարտավարական զորավարժությունները:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված էին մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները ընթացել են մարտի 15-ից մինչև մարտի 18-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն