Խաղաղապահների աջակցությամբ ԼՂ-ում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը` Խնաբաթ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ մասը ռազմական գործողությունների հետևանքով մնացել են առանց ջրամատակարարման, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ավելի վաղ պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին `սահմանազատման գծի մոտակայքում գտնվելու պատճառով: ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքների վերականգնումը հնարավոր է դարձել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ՝ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն