ԱՀ նախագահն ընդունել է Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին:
 
Նախագահ Արայիկ Հարությունյանը իր երախտագիտությունն է փոխանցել բարերարներին՝ Արցախի բնակչությանը շարունակաբար աջակցելու համար և նշել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են աջակցել նրանց հովանավորությամբ իրականացվող ծրագրերին:
 
Ռենե Լևոնյանը, ընդգծելով, որ կազմակերպություններն Արցախի ժողովրդին օգնությունը շարունակել են նաև 2020 թ. պատերազմի ընթացքում, նշել է, որ այս այցի նպատակն է իշխանությունների հետ քննարկել իրենց նոր ծրագրերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն