2021-03-20-e374b1a3-af66-4555-9ec6-1151e5fc668e.jpg

Արցախի պետնախարարը Մեսրոպ Առաքելյանի հետ քննարկել է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները

Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:

Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ, նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը:

Հանդիպմանը շեշտվել են աշխատանքի և սոցիալական ոլորտներում պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն