Ռուսաստանի հարցով ԵՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի մարտի 25-26-ը՝ առցանց ձևաչափով |tert.am|

tert.am: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը պլանավորվում է անցկացնել մարտի 25-26-ը, Եվրոպայում նոր կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքի պատճառով կանցկացվի առցանց ձևաչափով: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը։

Սպասվում է, որ առաջիկա գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա ԵՄ անդամների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շառլ Միշելն ավելի վաղ քանիցս ընդգծել է, որ առավել բարդ բանավեճերը ԵՄ-ի ղեկավարները նախընտրում են քննարկել անձնական հանդիպումների ժամանակ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև