4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ մարտի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են հրաձգային վարժաձևերի կատարման, կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները և կրակի վարման անհատական վարժվածությունը: