2021-03-22-d916b5bb-cdc5-4546-bd0f-c5ee9d5919af.jpeg

Արդարադատության նախարարը ոստիկանության կրթահամալիրում հետևել է անցկացվող դասընթացներին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է ոստիկանության կրթահամալիր:

«Այսօր այցելեցի Ոստիկանության կրթահամալիր՝ հունվարի 18-ից մեկնարկած նոր Պարեկային ծառայության 5-ամսյա դասընթացի մասնակիցներին հանդիպելու և դասապրոցեսին մասնակցելու նպատակով։ Ներկա եղա տակտիկական ուսումնավարժությանը, կրակային պատրաստության, ինչպես նաև էքստրեմալ պայմաններում ավտովարման դասընթացներին։

Տեղեկացնեմ, որ 2021 թվականի հուլիսից կգործի Ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ոստիկանության հետ համատեղ սկսել ենք նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքները։

Վստահ եմ, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցված, բարեվարք ոստիկանություն ու նոր ոստիկան ունենալուն միտված մեր ջանքերը հաջողելու են»,- տեղեկացրել է նախարար Բադասյանը ֆեյսբուքի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն