Հաստատվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք․ մահացել է 24 մարդ

Մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 862 է»,- նշված է ԱՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև