Լուծվել են որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձերի ուշացման պատճառ դարձած տեխնիկական խնդիրները

Բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր տեխնիկական խնդիրների պատճառով, բանկային 1 օրվա ընթացքում կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․

«Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք,որ  2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները լուծվել են:

Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև