2021-03-24-2cc4e911-ac5c-44bd-a853-c43dd8e3cd8e.jpg

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ մեկական պատգամավոր:

Նախագծի զեկուցողը Արկադի Խաչատրյանն էր, որը նշել էր, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն