2018-ից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել. Բադասյանը բացառում է ընտրությունների կեղծումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում բացառվում է, որ իշխանությունը որևէ լծակ օգտագործի, կեղծի ընտրության արդյունքները: Բադասյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ մեխանիզմներ են գործածվելու, որ ընտրություններին բացառվեն խախտումները, իշխանությունը լծակներ չօգտագործի:

«Ուղղակի չենք կեղծելու, դա է բանաձև: Ինչի՞ պետք է կեղծենք: Կարծում ենք, որ 2018 թվականից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել, հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել»,-ասաց Բադասյանն ու վստահեցրեց գործող իշխանության քաղաքական կամքի մասին:

Նա չբացառեց, որ Քրեական օրենսգրքում կամ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով ընտրական հանցագործությունների բացահայտման, քննության ավելի արդյունավետ մեխանիզմներ լինեն: Նախարարը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը մնացած մասով բոլոր հնարավորություններն ընձեռնում է նաև քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին, նաև արտախորհրդարանական ուժերին՝ իրականացնել իրենց վերահսկողությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով