Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը եղել և շարունակում է մնալ իշխանության օրակարգում: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետը նախագահի հետ քննարկել է Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր, խնդրեց մասնավորեցնել, թե ինչին է վերաբերել հանդիպումը:

Փաշինյանը նշեց, որ այդ հանդիպումները կրել են և կրում են պարբերական բնույթ, և դրանք պետք է շարունակվեն: «Ասել եմ նաև, որ իրավիճակի վերլուծության և հայտնի հանգամանքների բերումով մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ Սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ բան, որ պետք է դրա կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և փորձել գալ համաձայնությունների»,-ասաց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով