Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մասնագիտական պարապմունքներ են անցկացրել

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 23-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային հետախուզական և քողարկման վարժանքներ, ներդաշնակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում զինծառայողների գործողությունները: Ըստ խաղարկված սցենարի՝ հատուկ նշանակության խումբը ներթափանցել է պայմանական հակառակորդի տեղակայման վայր, ոչնչացրել կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն