Ես անհնար եմ համարում ընտրություններին վարչական ռեսուրսի և այլ լծակների կիրառումը. Վաղարշակ Հակոբյան |tert.am|

tert.am: Արտահերթ ընտրությունները ցույց կտան՝ ժողովուրդն ինչ իշխանություն է ուզում տեսնել, իսկ վարչական ռեսուրսի կիրառումը բացառում եմ: Այս մասին զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«ՀՀ-ում մի իրավիճակ է, երբ մենք կարող ենք լեգիտիմ ընտրությունների միջոցով ցույց տալ՝ ինչպիսի իշխանություն ենք ուզում: Ես եղել եմ հանրահավաքին, հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր և որևէ մեկը չի կարող ասել, որ ես որևէ լծակ եմ կիրառել, քանի որ դա ինձ համար անընդունելի է և անհնար բան է թվում»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, թե վստահ է, որ արտահերթ ընտրություններ լինելու են, դա երկրում ստեղծված իրավիճակի լուծումն է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի լքելու «մարտի դաշտը»:

«Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում «մարտի դաշտը» լքելը շատ վատ երևույթ է, այն էլ , երբ մարդուն առաջարկվում է ուղղակի լքել իրեն վստահված պաշտոնը: Նոյեմբերի 9-ից հետո, իսկապես շատ դժվար իրավիճակ է, իսկ մենք դեռևս չենք հաղթահարել և պատրաստվում ենք այս իրավիճակը հաղթահարել արտահերթ ընտրությունների միջոցով»,- նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաև ասաց, որ ԱԺ նախագահի վրա մահափորձից հետո սկսվել է գործող իշխանությունների պաշտպանությունը Ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով, քանի որ կան մարդիկ, որոնք թիրախավորված են:

«Նոյեմբերի 9-ին, երբ տեղի ունեցավ ԱԺ նախագահի վրա մահափորձ, դրանից հետո դեպքեր կան, երբ պաշտոնյանները թիրախավորված են, նրանք պետք է որոշակի անվտանգության միջոցներ ձեռք առնեն և դա նախատեսված է օրենքով, շատ կարևոր է, որ մենք չծայրահեղացնենք ոչ մեկնաբանումը, ոչ էլ կիրառումը»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ ընդդիմության գործողություններին և նշեց, որ երբեմն քաղաքական թևի այդ հայտարարություններն անցնում են թույլատրելի սահմանը, իսկ բռնության կոչերը նրանց կողմից ակներև են:

«Ես ուզում եմ նշել, որ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, պետք է անեն քաղաքական հայտարարություններ, իհարկե, մենք վերջին շրջանում ականատես ենք եղել, երբ արված հայտարարություններն անցել են տրամաբանության բոլոր սահմանները և հայտարարությունները շատ հաճախ դարձել են վիրավորանք, կրել են վիրավորական բնույթ քաղաքական գործիչների հանդեպ: Ընդդիմության առաջնորդներից մեկը նշում էր՝ պետք է վարկաբեկել պատգամավորներին, պետք է սպառնալ, բռնություն գործադրել և այլն»,- մեկնաբանեց նա:

Պատգամավորը նաև նշեց՝ հեղափոխության ընթացքում արված բռնության բոլոր կոչերը և գործողությունները դատապարտվել են, իսկ բռնության կոչ անող մարդիկ, որևէ առնչություն չեն ունեցել գործող իշխանության հետ:

«Չեմ ժխտում, որ եղել են նման դեպքեր, բայց այդ դեպքերը հրապարակային դատապարտվել են, և այդ դրվագների կազմակերպիչները որևէ առնչություն չեն ունեցել հեղափոխության շարժման հետ»,- ասաց նա:

Վաղարշակ Հակոբյանն իր խոսքում նաև նշեց՝ հիմա ընթանում են գործողություններ բանակում և Զինված ուժերում, և եթե գործընթացն ունենա այսպիսի շարունակություն, ապա երկրում ստեղծված իրավիճակը կդառնա հաղթահարելի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև