«Լուսավոր Հայաստանն» արտահերթ ընտրություններին մասնակցելու է ցանկացած ընտրակարգով. Գորգիսյան |1lurer.am|

1lurer.am: 2016-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է ընտրություններն անցկացնել բաց համամասնական ցուցակով. 2018-ին, երբ քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, էլի առաջարկել ենք ընտրության գնալ նույն ընտրակարգով: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ իշխանությունն առաջարկում է ընտրություն փակ համամասնական ընտրակարգով:

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, ինչքան էլ ընտրակարգի փոփոխությամբ գործընթացը պարզեցվի կամ հեշտացվի: Նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, վերջնական չէ, և մենք պատրաստվում ենք գրավոր առաջարկներ ներկայացնել»,- ասաց Գորգիսյանը: 

Նա նշեց, որ ԼՀԿ-ի համար կարևոր է ընտրությունները չհետաձգելը, կարևոր է դրանց լեգիտիմությունը, կարևոր է երկրում լարվածության թոթափումը:

«Ինչ էլ որոշի իշխանությունը, միևնույն է՝ ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է ցանկացած ընտրակագով»,- ընդգծեց պատգամավորը:  

Գորգիսյանը հայտնեց, որ վարչապետի հետ պայմանավորվածություն ԸՕ-ի փոփոխության մասով չի եղել, ԼՀԿ-ն, ըստ նրա, պայմանավորվել է միայն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով