Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1094 նոր դեպք

Մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 189540 դեպք, որոնցից 170903-ն` առողջացած, 3450-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833912 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 881 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև