ՌԴ-ում մշակվում է օրինագիծ, որը նախատեսում է բարեփոխել օտարերկրյա քաղաքացիների՝ աշխատանքի ներգրավման կարգը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունում ներգաղթյալները և նրանց գործատուները պետք է գրանցվեն էլեկտրոնային մատյաններում: Դա կդառնա Ռուսաստանում աշխատելու նախապայման: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ մամուլի կենտրոնում:

Նրանք մանրամասնել են, որ գերատեսչությունը ներկայում մշակում է համապատասխան օրինագիծ, որը նախատեսում է բարեփոխել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ներգրավման կարգը:

Շահագրգիռ գերատեսչությունները ներգրավված են այս օրինագծի պատրաստմանը, փաստաթուղթը քննարկվում է փորձագետների և գործարար համայնքների հետ`միգրացիոն օրենսդրության նոր դրույթների գործնական իրականացման բոլոր հարցերը մշակելու համար: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն