3a5f7f9195e3a03e8ece3692ea1df69a.jpg

Կմշակվի բանաձեւ, որը թույլ կտա սահմանին գազի գնի ձեւավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ ունենալ |news.am|

news.am: Մոսկվայում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ անդրադարձել է կատարվել Հայաստան բնական գազի մատակարարման հարցին:

Նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձեւ, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձեւավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ:

Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաեւ աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն