2021-03-27-ca679e4f-cd74-4500-b140-059133a6c081.jpg

Իտալիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել|tert.am|

tert.am: Այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրիատիկ ծովում՝ Իտալիայի ափամերձ հատվածի մոտ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իտալիայի սեյսմոլոգիական ծառայությանը։ 

Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ դեպի հյուսիս:

Սեյսմիկ ալիքը հասել է ապենինյան երկրի կենտրոնական և հարավային շրջանների քաղաքներին, այդ թվում՝ Նեապոլին, Սալերնոյին և Կազերտային: Հռոմում երկրաշարժը զգացել են մայրաքաղաքի հյուսիսային շրջանների բնակիչները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն