Վրաստանի վարչապետը հայտարարում է՝ արտահերթ ընտրություններ չեն լինի |azatutyun.am|

azatutyun.am: Արտահերթ ընտրություններ չեն լինի, այսքանով խոսակցությունն ավարտված է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ամբողջ աշխարհի կողմից ընդունվել են։ «Մենք լսել ենք Եվրամիության, ԱՄՆ Պետքարտուղարության, Սենատի հայտարարությունները, ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունը։ Ամբողջ աշխարհն ընդունել է մեր ընտրությունները և շնորհավորել այդ կապակցությամբ, ի՞նչ ընտրությունների մասին եք դուք խոսում», – ասել է Ղարիբաշվիլին։

Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել՝ պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանք»-ը կեղծել է քվեարկությունը։ Նոյեմբերից ի վեր նոր օրենսդիր մարմնի նիստերն անցնում են առանց ընդդիմադիր պատգամավորների, ովքեր բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով