Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է  1524 աճյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն