1f82550857cfcb1db5d601121453c78d.jpg

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին

Ապրիլի 4-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունեց Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից:

Այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձը հղեց Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Քննարկումների ընթացքում անդամ պետությունները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն