6405a77170a78188b849a1ecd4112c5f.jpg

Շիրակի պետական համալսարանում ստուգումներ են իրականացվում. Ֆինանսների նախարարություն |tert.am|

tert.am: Շիրակի պետական համալսարանում ստուգումներ են իրականացվում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ֆինանսների նախարարությունից:

«Ստուգումները կատարվում են իրավապահ մարմնի կողմից կայացված որոշմամբ՝ առաջադրված հարցերի շրջանակում»,-հայտնեցին նախարարությունից և նշեցին, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ ստուգումներն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ ՇՊՀ ուսանողներն անցյալ տարի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին սկսել: Ի վերջո ռեկտորը հրաժարական ներկայացրեց, իսկ ռեկտորի ԺՊ նշանակվեց Երվանդ Սերոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն