Վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից պաշտոնից ազատման դիմում չի ստացել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:

«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշեց Գևորգյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով