d99ef52fd9c92940b21b9dcdaa2267b2.jpg

Հոսով եմ՝ հեղափոխական մարզպետարանը կարձագանքի. Նաիրա Զոհրաբյանը՝ Նորատուսի դպրոցի անմխիթար վիճակի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ այցելելուց հետո ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է գյուղի դպրոցի անմխիթար վիճակին:

«21-րդ դար։ 2019 թվական:

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոց։ Դպրոցը չունի սանհանգույց։

Դպրոցից դուրս երկու թիթեղյա կրպակ ծառայում է որպես սանհանգույց։ Թիթեղյա «բուդկաների» խափանման դեպքում, ինչը հաճախ է պատահում, աշակերտները եւ ուսուցիչները թակում են դիմացի հարեւանների տները։ Նորից հիշեցնեմ՝21-րդ դար։

Հույս ունեմ, որ հեղափոխական մարզպետարանը ահազանգիս կարձագանքի»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն