ԱՄՆ Պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների վերաբերյալ 2020 թ. վերաբերյալ նախօրեին հրապարակված զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանի՝ հայ գերիների նկատմամբ անմարդկային և անօրինական վերաբերմունքի թեմային։
Զեկույցում նշվում է, որ 2020թ․ հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորները Հադրութ քաղաքում խոշտանգում են ու սպանում երկու հայ գերեվարված անձանց։
«Հոկտեմբերի 15-ին բրիտանական հետախուզական լրատվական Bellingcat կայքը, BBC-ն և Ատլանտյան խորհրդի թվային քրեական ուսումնասիրությունների լաբորատորիան (Atlantic Council’s Digital Forensic Research Lab/ DFRL) ճանաչել են տեսագրությունը որպես իրական։ Հայկական իշխանությունները նույնականացրել են սպանվածներին․ նրանք Հադրութ քաղաքի խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանն էին։
DFRL-ի ու Bellingcat-ի թվային փորձաքննությունը ապացուցել է, որ տեսանյութն իրական է, նկարահանվել է Հադրութում ու ցույց է տալիս, թե ինչպես ռուսերեն ու ադրբեջաներեն խոսող տղամարդիկ ադրբեջանական զինվորական համազգեստով գերի են վերցնում Բենիկ Հակոբյանին ու Յուրի Ադամյանին։ Զինվորականներից մեկը կրում է սաղավարտ, որը սովորաբար կրում են ադրբեջանական հատուկ ջոկատայինները: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, թե տեսանյութերը բեմադրվել են»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի