ԵԱՀԿ-ն երկարաձգել Է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել Է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտնել են ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում։

«Ես ողջունում եմ փոխհամաձայնության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի խոշորագույն դաշտային գործողության՝ Ուկրաինայում Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեի եւ մանդատի շուրջը»,- ասված Է Լինդեի՝ տարածված հայտարարության մեջ: Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության ընթացիկ մանդատն ավարտվել Է մարտի 31-ին: Կազմակերպության անդամ պետությունները մի քանի շաբաթ աշխատել են մանդատի երկարաձգման շուրջը փոխհամաձայնության հասնելու վրա, բայց մեկ երկրի ներկայացուցիչներ հայտնել են, որ տակավին չեն ստացել իրենց կառավարության համապատասխան հրահանգները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով