Արցախում կկառուցվեն բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» hամահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների՝ կառուցվելու են բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ: Այս մասին տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Ընթացիկ տարում  կառուցվելու է Մարտակերտ քաղաքից դեպի մայրուղի բավականին կարճ ճանապարհ, որը 17-20 կիլոմետրով կրճատելու է ներկայումս Դրմբոնով Ստեփանակերտ եկող ճանապարհը և անցնելու է Ճանկաթաղով: Ասֆալտապատվելու են նաև Մարտունու շրջանի Քերթ,Կաղարծի համայնքները, ինչպես նաև Մարտակերտի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Ասկերանի Բադարա գյուղերը մայրուղիներին կապող ճանապարհները»,-մանրամասնեց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն