azatutyun.am: Հայաստանում մինչև օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 565 մարդ, բոլորը ռուսական Sputnik V պատվաստանյութով, այս մասին փոխանցեցին Առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակը դեռ չի առաքվել Հայաստան, գնման պայմագիրը ստորագրված է։
Առողջապահության նախարարությունը նաև ձեռք է բերել բրիտանաշվեդական AstraZeneca պատվաստանյութ՝ 12 հազար մարդու համար։ Պատվաստումները, սակայն, դեռ չեն սկսվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր, «Ազատության» հետ զրույցում, ասաց, որ AstraZeneca-ի հետ կապված խնդրահարույց բոլոր հարցերը հաշվի են առնվելու։
Նշենք, որ Եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել էին AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր