Արցախի ԱԺ-ում ստեղծվել է «ԱԺ կանոնակարգ» oրենքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «ԱԺ կանոնակարգ»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Այն կգործի հետևյալ կազմով․

Խմբի ղեկավար՝ Գագիկ Բաղունց՝  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար,  ԱԺ փոխնախագահ,

Անդամներ՝ 

Արամ Գրիգորյան՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն

Դավիթ Գալստյան՝ Արցախի «Արդարություն» խմբակցություն

Արթուր Մոսիյան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

Գեղամ Ստեփանյան՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

Սևակ Աղաջանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Անահիտ Քոչարյան՝ քարտուղարության պետ

Կամո Ազատյան՝ փորձագիտական ծառայության ղեկավար

Լիա Ասրյան՝ իրավաբանական բաժնի վարիչ

Խմբի քարտուղար՝ Լուսինե Դադայան՝ քարտուղարության գլխավոր մասնագետ։

Արցախի ԱԺ-ից նաև հայտնում են, որ աշխատանքային խմբին հանձնարարվել է  աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝  ներկայացնելով  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ։

Խորհրդակցությանը ներկա են եղելաշխատանքային խմբի անդամները, ովքեր  պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն