Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը:

 
 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով