Սպուտնիկ V-ով պատվաստված անձանց մոտ արտառոց և անսպասելի դեպքեր չեն արձանագրվել. մասնագետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չի առաջացել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հայաստանն օրերս ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, սակայն մինչ այդ մենք ունեինք Սպուտնիկ V պատվաստանյութը: Այդ ժամանակ մեկնարկել էինք պատվաստումները բուժաշխատողների, ինչպես նաև ռիսկի մյուս խմբերի  շրջանում, ովքեր հերթագրվել էին մինչ պատվաստանյութը ՀՀ ներմուծելը: Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չկա, արտառոց և անսպասելի դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով՝ ներկայում, AstraZeneca-ի ձեռքբերումից հետո, աշխատանքներ են տարվում դրա բաշխման ուղղությամբ:

«Մոտակա ամիսներին մենք սպասում ենք AstraZeneca-ի մյուս չափաբաժինը, ինչպես նաև կարող են լինել այլ պատվաստանյութեր: Այն, ինչ մեզ կառաջարկվի, կքննարկվի ՀՀ առոջապահության նախարարության կողմից»,- ընդգծեց մասնագետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև